Hackշաբթի։ Code and Data: Shaken, not stirred
Այս #hackշաբթի Սայհաբ-ում ունենալու ենք շատ հետաքրքիր ու սպասված հանդիպում Հայկ Աստուրյանի հետ։ Հայկը ԹՈՒՄՈ-ի ճարտարագիտության գծով փոխնախագահն է և մասնագիտացած է կիբեռանվտանգության ճարտարագիտության մեջ։
Հանդիպման ընթացքում Հայկը կպատմի Կոդը և Տվյալները խառնելու անվտանգային հետևանքների մասին՝ ինչպիսի օրինակ են XSS, SQL և Shell Injection-ը, Stack Buffer Overflow-ն և Արհեստական բանականությունում LLM Prompt Injection-ը։ Քննարկելու ենք նաև դիզայնի մակարդակով ամրագրման որոշ մոտեցումներ:
Եթե հետաքրքրված եք կիբեռանվտանգության ոլորտով, ուզում եք նոր գիտելիքներ ձեռք բերել ու զարգացնել ձեր հմտությունները, ապա բաց մի թողեք մեր պարբերական միջոցառումների շարքը՝ hackշաբթիները։ Դե ինչ, սիրով կսպասենք բոլորիդ:
Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19։00-ին։
_______
We will lightly cover XSS, SQL Injection, Shell Injection, Stack Buffer Overflow, and the latest version of this old design issue: LLM Prompt Injection. We will also cover some approaches to fixing at the design level!