Cover Image for Երբ տողերը ապրեցնում են.  Когда строки даруют жизнь
Cover Image for Երբ տողերը ապրեցնում են.  Когда строки даруют жизнь
Hosted By
39 Going

Երբ տողերը ապրեցնում են. Когда строки даруют жизнь

Hosted by imast
Registration
Approval Required
Your registration is subject to approval by the host.
Welcome! To join the event, please register below.
About Event

Սիրով հրավիրում ենք ձեզ Երևանի սրտում անցկացվող հատուկ երեկոյի․ բարեգործական միջոցառում՝ նվիրված քաղցկեղի դեմ պայքարող մարդկանց աջակցությանը։

Լարիսա Ավետիսյանի բանաստեղծությունների գիրքը ծնվեց իր մոտ ընկերուհու պնդումով և ձևավորման հարցում մասնագիտական աջակցությամբ: Լարիսայի ընկերուհին երկար տարիներ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո, ցավոք, վաղաժամ հեռացավ կյանքից։

Այս գիրքը դարձավ ավելին, քան պարզապես բանաստեղծությունների ժողովածու։ Այն դարձավ մարդկանց համախմբելու առիթ։

Այդպես ծնվեց այս բարեգործական երեկոյի գաղափարը՝ երեկոյի, որտեղ մարդիկ համախմբվելու են մեկ ընդհանուր բարի նպատակի շուրջ՝ օգնելու քաղցկեղի դեմ ծանր պայքար մղող անհատներին, որոնց պետք ենք մենք՝ հիվանդությանը որոշիչ հարված հասցնելու գործում։

Ի՞նչ սպասել երեկոյից։

✔️Բանաստեղծությունների ընթերցում

✔️Երեկո բաց երկնքի տակ՝ յուրահատուկ մթնոլորտով

✔️Հանդիպումներ և անկեղծ զրույցներ համախոհների հետ

✔️Նվեր յուրաքանչյուր հյուրին՝ գրքի ստորագրված օրինակ

Գինու բաժակի, անկեղծ զրույցների ու պոեզիայի շուրջ համախմբվելով՝ մենք կկանգնենք նրանց կողքին, ովքեր շարունակում են պայքարը և ովքեր հաղթելու են հիվանդությանը։հիվանդությանը։

Location
Common Ground Books & Spirits
6 Marshal Baghramyan Ave, Yerevan 0019, Armenia
Hosted By
39 Going