Cover Image for Նեթվորքինգի հմտությունը՝ ըստ Արտակ տեխ բլոգերի
Cover Image for Նեթվորքինգի հմտությունը՝ ըստ Արտակ տեխ բլոգերի
34 Going

Նեթվորքինգի հմտությունը՝ ըստ Արտակ տեխ բլոգերի

Hosted by Microsoft Innovation Center Armenia
Registration
Welcome! To join the event, please register below.
About Event

Աշխատանքային կամ պարզապես առօրյա միջավայրում հաճախ ենք լսում «նեթվորքինգ» բառը։ Շատ դեպքերում դա ասոցացվում է միջոցառումների ժամանակ մարդկանց հետ խոսելու, LinkedIn-ում ծանոթությունների ավելացման կամ պարզապես պրեզենտացիայից հետո ինչ‑որ մեկի հետ զրուցելու հետ։ Բայց իրականում ի՞նչ է նշանակում ունենալ նեթվորքինգի հմտություն։

Այս հարցի շուրջ որոշեցինք հանդիպում կազմակերպել Արտակ տեխ բլոգերի հետ։ Արտակը վերջին 4 տարիներին վարում է տեխ բլոգ, աշխատում է նախագծերի կառավարման ոլորտում ու հայտնի է որպես մարդ, ով ակտիվ կերպով կապում է մարդկանց ու գաղափարները: Նա նեթվորքինգը դիտարկում է ոչ թե պարզապես կապեր ունենալու, այլ արժեք ստեղծելու գործընթաց։

Հունիսի 30-ին Արտակը կկիսվի իր փորձով՝

▫️Ի՞նչ է իրեն տվել նեթվորքինգը

▫️Ի՞նչ է նշանակում ունենալ նեթվորքինգի հմտություն

▫️Ինչպե՞ս է նա դա անում գործնականում և ինչ խորհուրդներ ունի նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել կամ զարգացնել իրենց կապերի ցանցը։ 

Հանդիպումը նախատեսված է ուսանողների, սկսնակների, մասնագետների ու բոլոր նրանց համար, ովքեր ուզում են զարգացնել իրենց հաղորդակցման և կապերի ստեղծման կարողությունները։

Location
Microsoft Innovation Center Armenia
State Engineering University of Armenia Building #10, 6th Floor, Teryan St, Yerevan, Armenia
34 Going